Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Դատավորները վրդովված են ու կրկես են համարում ՍԴ դատավորի ընտրության գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում վրդովված են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացից: Թեկնածուներին ընտրող դատավորների ընդհանուր 2-րդ ժողովին 240 դատավորից հազիվ 80 հոգի է ներկայացել:
Դատավորներն այս ամենը կրկես են համարում և վրդովված են։ «Մենք էլ, իրենք էլ գիտենք, որ ինչ թեկնածու էլ ուղարկեն ԱԺ, չի ընտրվելու, քաղաքական որոշում է պետք, հավատացեք՝ ոչ մի նորմալ, կենսագրություն, փորձ ունեցող դատավորի դուր չի գա, որ կենսագրությունում գրվի, որ ընտրվել է թեկնածու, սակայն ԱԺ-ում չի անցել»,- ասաց մեր զրուցակիցը՝ վրդովված, որ ԱԺ-ում իրենց կոլեգաներին կոռուպցիայից, պատվերից հարցեր են տալիս «ամենաազնիվները»՝ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ այս պահին ՍԴ-ում 2 տեղ կա թափուր: ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում չի հաստատել ՀՀ նախագահի թեկնածու Էմիլ Բաբայանին: Ապա դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին, այնուհետև դատավորների ժողովն առաջարկեց Արման Դիլանյանին, ում թեկնածությունը կքննարկեն սեպտեմբերի 10-ին գումարվելիք ԱԺ առաջին նիստում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում