Ծխախոտի արտադրությունը Հայաստանում 18.2%-ով աճել է
Տնտեսություն
17:15 30/06/2018
Հայաստան

Ծխախոտի արտադրությունը Հայաստանում 18.2%-ով աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-մայիսին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18.2%-ով:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է  ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2017 թվականի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել 9 մլն  815.3  հազար հատ սիգարետ, ապա 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝   11 մլն 605.1
հազար հատ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 15.4%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է
 

Placeholder
Ծխախոտի արտադրությունը Հայաստանում 18.2%-ով աճել է