+41 աստիճան շոգն ու առանց ծածկ մնացած կանգառը
Հասարակություն
16:07 02/07/2018
Հայաստան

+41 աստիճան շոգն ու առանց ծածկ մնացած կանգառը

Պռոշյան փողոցում հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառում կանգառասրահ ու ծածկ չկա: Քաղաքացիները դժգոհում են՝ մոտակայքում մի ծառ էլ չի մնացել, որ մարդիկ պատսպարվեն ստվերում:

«Կանգառը հենց կառավարական դաչանների ուղղությամբ է: Ոչ մեկի մտքով չի անցնում, մի ծածկ անեն: Ամեն օր հայտարարում են՝ արևի ուղիղ ճառագայթներից պետք է խուսափել, բայց էդ ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում: Պաշտոնյաները հով տներից դուրս են գալիս, զովացրած մեքենաները նստում, հով տեղում աշխատում, իրենց շատ հետաքրքի՞ր է, որ ես ու ինձ նման էլի քաղաքացիներ կարող են արևից ուշաթափվել»,-Panorama.am-ին պատմեց  խմբագրություն զանգահարած քաղաքացին:

Նկատենք, որ աշխարհի տարբեր շոգ քաղաքներում կանգառասրահներում դեռ մի քանի տարի առաջ հովացման համակարգեր են սկսել տեղադրել, ցուրտ երկրներում էլ ձմռան ամիսներին դրանք ջեռուցվում են: Օրինակ, Դուբայից վերադարձածները հիացած պատմում են, որ  հասարակական տրանսպորտում, կանգառներում կոնդիցիոներներ են տեղադրված: Այլ քաղաքներում կանգառներ են հասել բարձր տեխնոլոգիաները:

Մինչդեռ Երևանում շատ կանգառներ դեռ ծածկ չունեն, ու այս պարագայում անիմաստ է դառնում խոսել հասարակական տրանսպորտում հովացման համակարգի առկայության, էլեկտրոնային չվացուցակների,  կանգառներում էլ Wi-fi-ի ու այլ «շքեղությունների» մասին:







 

Placeholder
+41 աստիճան շոգն ու առանց ծածկ մնացած կանգառը