Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թիվ 19 պոլիկլինիկայում բուժաշխատողները դադարեցրել են գործադուլը
Թիվ 19 պոլիկլինիկայի՝ օրեր շարունակ գործադուլ հայտարարած բժիշկներն ու բուժքույրերն այսօրվանից դադարեցնում են գործադուլը: Panorama.am-ի հետ զրույցում, բուժաշխատողները նշեցին, որ պոլիկլինիկայի տնօրենի հրաժարականի պահանջը մնում է օրակարգում:
Բուժհաստատությունում նախորդ օրերին իրավապահներ են այցլել, այսօր՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանն ու Թեհմինե Վարդանյանը: Վերջիններն այսօր էլ խորհուրդ են տվել դադարեցնել գործադուլը:
«Պահանջն օրակարգում է, մենք կհետևենք իրավապահների գործողություններին: Հանուն մեր հղիների, մենք այսօրվանից կվերադառնանք աշխատանքի՝ միաժամանակ խոշորացույցի տակ պահելով տնօրենի գործողությունները»,-ասացին բուժաշխատողները:
Հիշեցնենք, որ բուժաշխատողները տնօրեն Սամվել Սարգսյանին մեղադրում են ապօրինությունների, իրենցից ամեն ամիս գումարներ վերցնելու և այլնի համար: