Հերթական 25% CASHBACK ակցիան՝ Կոնվերս բանկի 25-ամյակի կապակցությամբ
Քաղաքական
16:09 02/07/2018
Հայաստան

Հերթական 25% CASHBACK ակցիան՝ Կոնվերս բանկի 25-ամյակի կապակցությամբ

Կոնվերս Բանկը՝ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում,  հայտարարում է «Արգենտինական գինու շաբաթ» հերթական  ակցիան:
Բանկից հայտնում են, գործարկված ակցիայի շրջանակներում՝ հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում , Բանկի գործընկեր ռեստորաններում  գնելով արգենտինական Del Fin Del Mundo գինի, անկանխիկ վճարում կատարած  հաճախորդները կստանան գումարի 25%-ի չափով CashBack:

Զուգահեռաբար, կկուտակվեն  Կոնվերս միավորներ, որոնք հետագայում հնարավոր է բանկի գործընկերային ցանցում փոխանակել արժեքավոր նվերներով:

«Սա այս տարի թվով 4-րդ խոշոր CashBack ակցիան է, որի շրջանակներում՝ 25-ամյակի կապակցությամբ,  Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանում աննախադեպ՝ 25 տոկոսի չափով գումարի հետվերադարձ: Գումարի հետվերադարձի ակցիաների շրջանակներում տարեկսզբից հաճախորդներին է վերադարձվել մոտ 10 մլն դրամ»,- ասել են Կոնվերս Բանկում:

Նշվել է նաև, որ առաջիկայում՝  հիմնադրման տարեդարձի կապակցությամբ, Բանկը հանդես կգա նոր շահավետ առաջարկներով: Խոսքը ոչ միայն հաճախորդների խրախուսման ակցիաների, այլև արտոնյալ պայմաններով նոր պրոդուկտների ներդրման  մասին է:

25-ամյակի միջոցառումների շրջանակներում Բանկը աջակցում է նաև Երևանում ու մարզերում  առողջ ապրելակերպի, նորարարությունների, կրթության խրախուսման տարբեր նախագծերի իրականմանը: Առաջիկա նախագծերից առանձնացվեցին հուլիսի 22-29-ը կայանալիք «Սևան Ստարտ-ափ»-ը, որտեղ Բանկը հանդես է գալիս որպես հովանավոր և մասնակից, ինչպես նաև Հայաստանի տարբեր բնակավայրերում և Արցախում մարզահրապարակների շինարարությունը:

Placeholder
Հերթական 25% CASHBACK ակցիան՝ Կոնվերս բանկի 25-ամյակի կապակցությամբ