Թիվ 19 պոլիկլինիկայում բուժաշխատողները դադարեցրել են գործադուլը
Հասարակություն
15:27 02/07/2018
Հայաստան

Թիվ 19 պոլիկլինիկայում բուժաշխատողները դադարեցրել են գործադուլը

Թիվ 19 պոլիկլինիկայի՝ օրեր շարունակ գործադուլ հայտարարած բժիշկներն ու բուժքույրերն այսօրվանից դադարեցնում են գործադուլը: Panorama.am-ի հետ զրույցում, բուժաշխատողները նշեցին, որ պոլիկլինիկայի տնօրենի հրաժարականի պահանջը մնում է օրակարգում:

Բուժհաստատությունում նախորդ օրերին իրավապահներ են այցլել, այսօր՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանն ու Թեհմինե Վարդանյանը: Վերջիններն այսօր էլ խորհուրդ են տվել դադարեցնել գործադուլը:

«Պահանջն օրակարգում է, մենք կհետևենք իրավապահների գործողություններին: Հանուն մեր  հղիների, մենք այսօրվանից կվերադառնանք աշխատանքի՝ միաժամանակ խոշորացույցի տակ պահելով տնօրենի գործողությունները»,-ասացին բուժաշխատողները:

Հիշեցնենք, որ բուժաշխատողները տնօրեն Սամվել Սարգսյանին մեղադրում են ապօրինությունների, իրենցից ամեն ամիս գումարներ վերցնելու և այլնի համար:



 

 

Placeholder
Թիվ 19 պոլիկլինիկայում բուժաշխատողները դադարեցրել են գործադուլը