Բիթքոինն արժևորվել է մինչև 6,5 հազար դոլարի
Տնտեսություն
11:46 03/07/2018
Աշխարհ

Բիթքոինն արժևորվել է մինչև 6,5 հազար դոլարի

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքն աճել է ավելի քան 5 տոկոսով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքն աճելով 5,06%-ով՝ այսօր վաճառվում է 6,654 հազար դոլար: Binance  բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է  5,52 տոկոսով՝ հասնելով 6,64 հազար դոլարի: 

Ինչ վերաբերում է թվային այլ արժույթների փոխարժեքներին, ըստ աղբյուրի, դրանք աճել են:  Մասնավորապես,  Ethereum-ի փոխարժեքն աճել է 7,29%-ով և կազմել 481,96 դոլար, Ripple-ի փոխարժեքը  բարձրացել է 11,66%-ով և կազմել 0,51 դոլար: Bitcoin Cash-ն էլ աճել է 11,33%-ով և հասել 813,11 հազար դոլարի:

Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 275,52 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 41,4 տոկոսը:

 

Placeholder
Բիթքոինն արժևորվել է մինչև 6,5 հազար դոլարի