Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել
Իրավունք
15:31 03/07/2018
Տարածաշրջան

Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել

Վրաստանում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացի։ Ավելի վաղ նա ձերբակալվել էր իր հայրենիքում՝ 2015 թվականին Սիրիայում ռուս օդաչու Օլեգ Պեշկովին սպանելու մեղադրանքով, սակայն ազատ էր արձակվել։ 

«Ինտերֆաքսը» գրում է, որ Սերքան Քուրթուլուշը վրացի իրավապահների կողմից ձերբակալվել է հունիսի 29-ին Բաթումիում։

Քուրթուլուշը, Իզմիրի դատախազության տվյալներով, Թուրքիայի տարբեր նահանգներում հանցավոր խմբավորումներ է գլխավորել։ Թուրքական կողմն արդեն իսկ արտահանձնման հարցով դիմել է Վրաստանին։

Placeholder
Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել