Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը» և «Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ երևանյան բեմում
Հուլիսի 13-20-ը «Կոմիտաս փառատոնի» շրջանակներում, Հայաստան է ժամանելու «Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը»՝ Գաել Դարշենի ղեկավարությամբ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երգչախմբի ելույթները կկայանան Երևանում, Հառիճավանքում, Գյումրիիում, Դիլիջանում, Գառնիում և Գեղարդում:
Երևանյան համերգը տեղի կունենա հուլիսի 17-ին Արամ Խաչատուրյանի անվան մեծ համերգասրահում: Համերգին կմասնակցի նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Փառատոնի ղեկավարն է Տիգրան Հեքեքյանը: