ՖԻՖԱ-ն դատապարտել է Մարադոնայի վարքագիծը
Սպորտ
11:32 05/07/2018
Աշխարհ

ՖԻՖԱ-ն դատապարտել է Մարադոնայի վարքագիծը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, դատապարտել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Մարադոնայի վարքագծին ու խոսքերը, ով քննադատել է  աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Կոլումբիա - Անգլիա հանդիպման ամերիկացի մրցավար Մարկ Գեյգերին։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

Մասնավորապես, Մարադոնան ասել է, որ ՖԻՖԱ-ի դատական կոմիտեի ղեկավարը պետք է կոլումբիացիներից ներողություն խնդրի այդ խաղում Մարկ Գեյգերին գլխավոր մրցավար նշանակելու համար՝ նշելով, որ «տեսա մեծագույն կողոպոտ»։

«ՖԻՖԱ-ն շատ է ցավում կարդալ  նման հայտարարություններ մարդուց, ով գրել է մեր խաղերի պատմությունը»,- նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ։

ՖԻՖԱ-ն նշում է, որ Մարադոնայի «ակնարկները»  «լիովին անտեղի» են  և «կտրուկ դատապարտում» են  նրա վարքագիծը։
 

Placeholder
ՖԻՖԱ-ն դատապարտել է Մարադոնայի վարքագիծը