Մեծ Բրիտանիայում տուգանել են քննական հանձնաժողովին՝ Շեքսպիր չիմանալու համար
Կրթություն, գիտություն
19:53 05/07/2018
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում տուգանել են քննական հանձնաժողովին՝ Շեքսպիր չիմանալու համար

Մեծ Բրիտանիայում 175 հազար ֆունտ սթեռլինգով՝ ավելի քան 230 հազար դոլարով տուգանել են քննական հանձնաժողովի անդամներին՝ դասական գրականություն չիմանալու համար:

Նյուզռու.քոմ-ի հաղորդմամբ, ավագ դասարանցիների քննական հանձնաժողովի անդամները շփոթել են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետի» երկու թշնամի գերդաստանների ներկայացուցիչներին:

2017-ի մայիսին բրիտանացի 14 հազար ավագ դասարանցիներու, ովքեր գրականությունից քննությունն են հանձնել, ի թիվս այլ հարցերի հարցրել են.  «Ինչպե՞ս է Շեքսպիրի մեկնաբանմամբ, Տիբալտի ատելությունը Կապուլետտի ընտանիքի հանդեպ ազդում պիեսի ավարտի վրա»։ Սակայն Տիբալտը, լինելով Ջուլիետի զարմիկը, այսինքն Կապուլետտի ընտանիքի անդամ, չէր կարող ատելություն տածել իր ընտանիքի հանդեպ:

Հարցն իրականում պետք է լիներ դեպի Մոնտեկկիները նրա ատելության մասին, քանի որ Ռոմեոն պատկանում էր հենց այդ ընտանիքին, որոնք Կապուլետտիների թշնամիներն էին: Հանձնաժողովում ստուգումներ է սկսել կառավարական հատուկ կազմակերպությունը: Պարզվել է, որ սխալը թույլ է տրվել դեռ հարցերի նախապատրաստման փուլում:

Placeholder