Փաշինյան. Հայկական կողմը շահագրգռված է հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ
Քաղաքական
20:12 04/07/2018
Հայաստան

Փաշինյան. Հայկական կողմը շահագրգռված է հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ

ՀՀ կառավարությունը շահագրգռված է առևտրատնտեսական կապերի ամրապնդմամբ, հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը   Հայաստանում  Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիի հետ հանդիպմանը: 

Կառավարությունից հայտնում են, գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը և կարևորում արտաքին ներդրումների ծավալների ավելացումը:

Դեսպան Մաաթին անդրադարձել է հայ-եգիպտական բազմադարյա կապերին և համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել:

Placeholder
Փաշինյան. Հայկական կողմը շահագրգռված է հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ