Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության  բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար
Քաղաքական
19:17 05/07/2018
ԼՂՀ

Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության  բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից:

Հուլիսի 5-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ  բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Placeholder
Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար