Իրանը սպառնացել է արգելափակել նավթի մատակարարումը Պարսից ծոց
Տնտեսություն
11:20 05/07/2018
Տարածաշրջան

Իրանը սպառնացել է արգելափակել նավթի մատակարարումը Պարսից ծոց

Իրանը հայտարարել է, որ նավթով բեռնված արտասահմանյան նավերի համար պատրաստ է փակել  Օրմուզի նեղուցը և արգելափակել մատակարարումները Պարսից ծոց, եթե ԱՄՆ-ը հասնի իրանական նավթի վաճառքի արգելքին։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի տեղեկացմամբ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Սարալլա» բազայի հրամանատարի տեղակալ Իսմայիլ Կաուսարին։

«Եթե նրանք պատրաստվում են արգելափակել իրանական նավթի արտահանումը, մենք թույլ չենք տա նավթն այլ երկրներ տանել Օրմուզի նեղուցով»,- ասել է Կոուսարին։

Նա նաև նշել է, որ Պարզից ծոցով դեպի Օրմուզի նեղուց անցնում է համաշխարհային նավթի պաշարների 20 տոկոսը, և աշխրահն ունի այդ ռեսուրսի կարիքը։ 

Placeholder
Իրանը սպառնացել է արգելափակել նավթի մատակարարումը Պարսից ծոց