Համահայկական երգչախմբի համերգին առաջին անգամ հնչելու է Մանսուրյանի «Վերածննդից-հաղթանակ»-ը
Մշակույթ
17:25 05/07/2018
Հայաստան

Համահայկական երգչախմբի համերգին առաջին անգամ հնչելու է Մանսուրյանի «Վերածննդից-հաղթանակ»-ը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայանալու է Համահայկական երգչախմբի անդրանիկ համերգը «Վերածննդից հաղթանակ» խորագրով։ Այն  նվիրված ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշերի օրվան։

Համերգին մասնակցելու են Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան),  Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան),  Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան),  «Սպեղանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սարինա Ավթանդիլյան),  Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):

Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը և Էդուարդ Թոփչյանը։

Համերգին կայանալու է Տիգրան Մանսուրյանի «Վերածննդից - հաղթանակ» ստեղծագործության պրեմիերան, հնչելու են նաև Մակար Եկմալյանի,  Կոմիտասի, Ռոբերտ Ամիրխանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջուզեպպե Վերդիի,  Շառլ Գունոի,  Ջոակինո Ռոսսինի ստեղծագործություններից։

Նախօրեին կայացել է համերգի փորձը, որից լուսանկրաներ է հրապարակվել Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում։


 

Placeholder
Համահայկական երգչախմբի համերգին առաջին անգամ հնչելու է Մանսուրյանի «Վերածննդից-հաղթանակ»-ը