Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տեր Վահրամ. Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Դիվանատան շենք
«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով»: Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը:
Նրա խոսքով, նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը։
Հիշեցնենք, որ օրեր շարունակ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը: