Ես չեմ կասկածում, որ ներդրումային բում է լինելու. Ատոմ Մարգարյան
Տնտեսություն
14:00 06/07/2018
Հայաստան

Ես չեմ կասկածում, որ ներդրումային բում է լինելու. Ատոմ Մարգարյան

Միջազգային կազմակերպությունները բարձրացրել են Հայաստանի ներդրումային վարկանիշը, ինչը լուրջ ազդակ է ներդրողների համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Ըստ տնտեսագետի, իշխանափոխությունից հետո՝ կարճաժամկետ առումով, ներդրողները զուսպ և կոնսերվատիվ վարքագիծ են դրսևորում, ինչը նորմալ է, քանի որ ներդրողը երկար ժամանակով է կանխատեսում և պլանավորում իր ներդրումային վարքագիծը։

Ատոմ Մարգարյանի խոսքով՝  մրցակցային դաշտի համար կոռուպցիան, ստվերը, դատական համակարգի չկայացվածությունը միշտ էլ եղել են ֆունդամենտալ խնդիրներ և խոչընդոտներ, և եթե այս փոփոխությունների համատեքստում այդ կոռուպցիան, ստվերը նվազեն, հետևաբար, ըստ տնտեսագետի, առաջիկա տարիներին պետք է սպասել լուրջ փոփոխությունների։

«Եթե անցնցում ընտրություններ լինեն և ձևավորվի կայուն խորհրդարանական մեծամասնություն, ես չեմ կասկածում, որ ներդրումային բում է լինելու ոչ միայն մասնավոր սեկտորից, այլ նաև ինստիտուցիոնալ ներդրողներից»,- ասաց տնտեսագետը։

Placeholder
Ես չեմ կասկածում, որ ներդրումային բում է լինելու. Ատոմ Մարգարյան