Մեդվեդևը հանձնարարել է դպրոցներում մանկական հեռուստատեսություն ստեղծել
Կրթություն, գիտություն
18:06 06/07/2018
Աշխարհ

Մեդվեդևը հանձնարարել է դպրոցներում մանկական հեռուստատեսություն ստեղծել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է հանրակրթական հաստատություններում մանկական հեռուստատեսություն ստեղծել, հայտնում է «Գազետա.ռու»-ն։

Խոսքը վերաբերում է մասնագիտացված հեռուստատեսային ալիքի թողարկմանը, որը նախատեսված կլինի 8-16 տարեկան երեխաների համար։ Հեռուստատեսության նպատակը տեղեկաատվություն տրամադրելը, մտահորիզոնի ընդլայնումը, ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորումը, ստողծագործ կարողությունների զարգացումն է։

Ավելի վաղ Մեդվեդևը հանձնարարել էր կատարելագործել մանկական ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքները։

 

Placeholder