«Ալաշկերտը» նոր նախագահ ունի
Սպորտ
12:29 07/07/2018
Հայաստան

«Ալաշկերտը» նոր նախագահ ունի

Փոփոխություն է տեղի ունեցել «Ալաշկերտի» ղեկավար կազմում: Ակումբի հիմնադիր-նախագահ և սեփականատեր Բագրատ Նավոյանի հրամանով «Ալաշկերտի» նախագահ է նշանակվել սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Իմ նախաձեռնությամբ «Ալաշկերտի» նախագահի պաշտոնին նշանակվել է ակումբի սպորտային տնօրեն Կիմ Առաքելյանը: Հաշվի առնելով իմ զբաղվածությունը և ակումբի նախագահի` թիմի կողքին ամեն րոպե լինելու անհրաժեշտությունը, կայացրել եմ այս որոշումը:

Ես լիովին վստահում եմ Կիմ Առաքելյանի մասնագիտական ունակություններին և վստահ եմ, որ նա մեր ակումբին մեծ օգուտ կբերի նոր պաշտոնում: Այս տարիների ընթացքում նա շատ մեծ աշխատանք է կատարել սպորտային տնօրենի պաշտոնում»,- նշել է Բագրատ Նավոյանը:

Հավելենք, որ Կիմ Առաքելյանը զբաղեցնում էր «Ալաշկերտի» սպորտային տնօրենի պաշտոնը 2014 թվականից:

Placeholder
«Ալաշկերտը» նոր նախագահ ունի