ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված մի շարք ուսումնասիրություններ
Տնտեսություն
13:19 07/07/2018
Հայաստան

ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված մի շարք ուսումնասիրություններ

ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ, տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների, հարկային բարեփոխումների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այնուհետև վարչապետը շրջայց է կատարել ուսումնահետազոտական կենտրոնում՝ ծանոթացել այստեղ ստեղծված աշխատանքային պայմաններին և կենտրոնի գործունեությանը:
 

Placeholder
ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված մի շարք ուսումնասիրություններ