Պոլինա Օսետինսկայայի և Կարեն Շահգալդյանի ելույթներով ամփոփվել է «Արմենիա» միջազգային փառատոնը
Մշակույթ
11:53 07/07/2018
Հայաստան

Պոլինա Օսետինսկայայի և Կարեն Շահգալդյանի ելույթներով ամփոփվել է «Արմենիա» միջազգային փառատոնը

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ ակորդը տրվել է երեկ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ  դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայայի և ջութակահար Կարեն Շահգալդյանի ելույթներով։

Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համերգը ղեկավարել է մալթացի հայտնի դիրիժոր Ալան Չիրքոփը։

Պոլինա Օսետինսկայան, ով առաջին անգամ է Հայաստանում, նշել է, որ վաղուց մեծ ցանկություն կար գալու Երևան։

«Ուրախ եմ, որ վերջապես ստացվեց։ Լսել էի «Արմենիա» փառատոնի մասին, նախորդ տարի փառատոնին նվագել է իմ ընկեր Մաքսիմ Վենգերովը, որի հետ շատ ենք համագործակցում եմ։ Դատելով այն անուններից, որոնք մասնակցում են երաժշտական այս իրադարձությանը, պետք է որ տպավորիչ լինի»,- ասել է դաշնակահարուհին։

Իսկ մալթացի դիրիժոր Ալան Չիրքոփի  նշել է, որ սա երկրորդ փառատոնն է, և ակներև է, թե ինչպես է այն զարգանում, ավելի ու ավելի ճանաչված դառնում։ 

Այսպիսով ավարտվեց «Արմենիա» երկրորդ փառատոնը, որը հայաստանյան երաժշտասերներին պարգևել է 5 երեկոն՝ հայտնի մենակատարներով ու հարուստ երգացանկով։

Placeholder
Պոլինա Օսետինսկայայի և Կարեն Շահգալդյանի ելույթներով ամփոփվել է «Արմենիա» միջազգային փառատոնը