Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բակո Սահակյանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչների հետ քննարկել է արտաքին և ներքաղաքական հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։
Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները, որոնք դարձել են ավանդական։
Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։