Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ավելի շատ ժամանել են, քան մեկնել
Տնտեսություն
12:20 09/07/2018
Հայաստան

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ավելի շատ ժամանել են, քան մեկնել

«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան ժամանողների  թիվը 2018 թվականի առաջին կիսամյակում ավելին է եղել, քան մեկնողներինը:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պաշոտնական կայքից, 2018թ-ի հունվար-հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 1 մլն 130 հազար 864 ուղևոր՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 1 մլն 58 հազար 834 ուղևորի համեմատ:

Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել  576 505 մարդ` 2017 թվականի 526 254-ի դիմաց, իսկ հունվար-հունիսին մեկնել է 554 359 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 հազար 779-ով ավելի է:

Հունվար-հունիսին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է 7980 տոննա բեռ, իսկ 2017թ-ի հունվար-հունիսին` 10912 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 5425 տոննա բեռ (2017թ-ին՝  8580 տոննա), ներկրվել` 2555 տոննա բեռ (2017թ-ին՝  2332 տոննա):

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար-հունիսին կազմել է 5251` 2017թ-ի 4795-ի դիմաց:

Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով էլ այս տարվա հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 37 673 մարդ (2017թ-ի հունվար-հունիսին՝ 16 978 մարդ), մեկնել` 38 415 մարդ (2017թ-ի հունվար-հունիսին՝  18 195):
 

Placeholder
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ավելի շատ ժամանել են, քան մեկնել