ՖԻՖԱ-ն  որոշում է կայացրել խորվաթ ֆուտբոլիստ Վիդուի գործով
Աշխարհում
09:00 09/07/2018
Աշխարհ

ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել խորվաթ ֆուտբոլիստ Վիդուի գործով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, նախազգուշացրել է Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագոյա Վիդուին աշխարհի աաջնության ¼ եզրափակչում Ռուսաստանի հետ խաղից հետո  «Փառք Ուկրաինային» գոռալու համար։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ՖԻՖԱ-ն  խաղացողի արտահայտությունը գնահատել է որպես ոչ մարզական վարքի դրսևորում, արդար խաղի սկզբունքներին հակառակ: 

ՖԻՖԱ-ի հաղորդագրության համաձայն, ՖԻՖԱ-ի  Կարգապահական կոմիտեն նախազգուշացնում է Վիդուին այն արտահայտության համար, որ նա արտասանել է  ՌԴ-Խորվաթիա խաղից հետո տեղադրված տեսանյութում։

Խաղից հետո Վիդուն և նրա նախկին խաղընկերը Կիևի «Դինամոյում» Օգնեն Վուկոևիչը  տեսաուղերձ են ներկայացրել, որտեղ նրանք գոռում են «Փառք Ուկրաինային»։

Նշենք, որ Խորվաթիա-Ռուսաստան խաղը կայացել է հուլիսի 7-ին։ Խորվաթիան դուրս է եկել կիսաեզրափակիչ հետխաղյա 11 -մետրանոց հարվածաշարով հաղթելով Ռուսաստանի: Հուլիսի 11-ին կիսաեզրափակչում Խորվաթիան կմրցի Անգլիայի հետ:

Placeholder
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել խորվաթ ֆուտբոլիստ Վիդուի գործով