Լիբանանցի ձեռնարկատերը հետաքրքրված է Արցախի ներդրումային միջավայրով
Քաղաքական
14:25 09/07/2018
ԼՂՀ

Լիբանանցի ձեռնարկատերը հետաքրքրված է Արցախի ներդրումային միջավայրով

Արցախի Հանրապետության  արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր ընդունել է լիբանանցի ձեռնարկատեր Նիկոլյա Աբու Ֆայսալին, ողջունել նրա այցը՝ ընդգծելով հանրապետության տնտեսական ներուժին ծանոթանալու կարևորությունը։

ԱՀ ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝  ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական կապերի զարգացումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը արտաքին գործերի նախարարության և հանրապետության շահագրգիռ կառույցների առաջնահերթություններից են, և այդ խնդիրների համապարփակ իրականացման նպատակով Արցախի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում՝ ուղղված հանրապետությունում տնտեսական գործունեության և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման համար կայուն և թափանցիկ պայմանների ապահովմանը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը լիբանանցի ձեռնարկատիրոջն է ներկայացրել  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անվտանգության և Արցախի խաղաղ զարգացման համար պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Placeholder
Լիբանանցի ձեռնարկատերը հետաքրքրված է Արցախի ներդրումային միջավայրով