Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում լեգենդների խաղը գոլառատ էր: Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերի պայքարն ավարտվեց վերջիների պարտությամբ` 5:2 հաշվով:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում անցկացված հանդիպմանը մասնակցում էին մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ` Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտա, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Ռայան Գիգսը, Խավիեր Սավիոլան և այլք։
Խաղին մասնակցել են նաև հայ ֆուտբոլիստներ: Եվրոպայի թիմի դարպասն առաջին կեսում պաշտպանել է Ռոման Բերեզովսկին, երկրորդ կեսին մասնակցել է Խորեն Հովհաննիսյանը:





