Ամերիաբանկն արժանացել է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին
Տնտեսություն
16:25 10/07/2018
Հայաստան

Ամերիաբանկն արժանացել է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին

IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհել է «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի փոխանցմամբ՝ Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշել է. «Մենք կարևորում ենք այս մրցանակը և բարձր ենք գնահատում IFC-ի հետ մեր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Առևտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք դեռևս 2009թ-ից և շնորհիվ դրա կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծավալը՝ խթանելով տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը: Վստահ ենք, որ այս տարի ևս աճը զգալի կլինի, հատկապես եթե հաշվի առնենք Fitch Ratings-ի՝ հունիսին Հայաստանի համար սահմանած վարկանիշի դրական հեռանկարը»:

Աղբյուրը նշում է, որ սա թվով երրորդ մրցանակն է, որ IFC-ն շնորհում է Ամերիաբանկին: Նախկինում բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում ամենաակտիվ վարկավորող բանկը կովկասյան տարածաշրջանում» մրցանակին և «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում էներգաարդյունավետության գծով լավագույն վարկավորող բանկ՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» մրցանակին:

Placeholder
Ամերիաբանկն արժանացել է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին