Զիդանի շնորհավորանքը՝ Ֆրանսիայի հավաքականին
Աշխարհում
16:35 11/07/2018
Աշխարհ

Զիդանի շնորհավորանքը՝ Ֆրանսիայի հավաքականին

1998 թվականին Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Զինեդին Զիդանը շնորհավորել է ազգային հավաքականին 2018թ. աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու առիթով։

Նախկին ֆուտբոլիստն «Ինստագրամ»-ի իր էջում Ֆրանսիայի հավաքականի լուսանկարն է հրապարակել , որտեղ ֆուտբոլիստները ստորագրում են Ֆրանսիայի դրոշի վրա։

Երեկ Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն։ Այսօր Երևանի ժամանակով 22:00-ին կկայանա Խորվաթիա-Անգլիա հանդիպումը։

Placeholder
Զիդանի շնորհավորանքը՝ Ֆրանսիայի հավաքականին