Ֆրանսիայում  առաջին անգամ գրանցվել է Ուսուտու վիրուսով մարդու վարակման  դեպք
Առողջություն
18:27 11/07/2018
Աշխարհ

Ֆրանսիայում առաջին անգամ գրանցվել է Ուսուտու վիրուսով մարդու վարակման դեպք

Առողջության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INSERM) հայտնել է Ուսուտու վիրուսով մարդու վարակման առաջին դեպքի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովստին:

Այն գրանցվել է Ֆրանսիայում:  Վարակված տղամարդը 30 տարեկան է, որին տեղափոխել են INSERM կլինիկա ` դիմային նյարդի վնասմամբ: Այնտեղ էլ ախտորոշվել է հիվանդությունը և բուժումն անմիջապես սկսել են:

Ուսուտու վիրուսը փոխանցվում է հիվանդ թռչուններից մոծակների միջոցով և ախտահարում է նյարդային համակարգը: Առաջին անգամ Ուսուտու վիրուսը հայտնաբերվել է 1959 թվականին Աֆրիկայում՝ կենդանիների մոտ: Ավելի հաճախ այն հանդիպում է ճնճղուկների, շիկահավերի, ինչպես նաև չվող թռչունների մոտ:

1996 թվականից սկսած այս վիրուսից թռչունների անկման դեպքեր են գրանցվել Իտալիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում և Ֆրանսիայում:

Վերջին երկու տարում Իտալիայում  հայտնաբերվել է վարակի 10, Խորվաթիայում՝ երեք դեպք: Դեռևս չի հանդիպել մեկ դեպք, երբ Ուսուտու վիրուսը մարդուց մարդուն փոխանցվի:

Placeholder
Ֆրանսիայում առաջին անգամ գրանցվել է Ուսուտու վիրուսով մարդու վարակման դեպք