«Ժողովուրդ». Զինկոմները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում
Օրվա մամուլ
09:36 12/07/2018
Հայաստան

«Ժողովուրդ». Զինկոմները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել են զինկոմները: Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Մարտունու զինկոմիսարիատում, նաև ավելի ուշ բերման է ենթարկել զինկոմ Գարիկ Առաքելյանին:

Ըստ շրջանառվող լուրերի` զինկոմին բերման են ենթարկել զինակոչիկին զինծառայությունից ազատելու համար կլորիկ գումար վերցնելու փորձի կասկածանքով: Ավելին` Առաքելյանից բացի ԱԱԾ-ն բերման է ենթարկել այլ անձանց ևս, որոնք կապ են ունեցել այդ ամենի հետ:

Մեր  օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել հայաստանյան մյուս զինկոմներում ևս, մանավանդ, երբ այս օրերին մեկնարկել է ամառային զորակոչը: Իրավապահները խիստ հսկողություն են իրականացնում բոլոր զինկոմներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները զսպելու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder
«Ժողովուրդ». Զինկոմները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում