Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
Տնտեսություն
16:39 12/07/2018
Հայաստան

Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Այս մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է վեցերորդ անգամ:

Արդեն 27 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:

Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին:

Placeholder
Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում