ԱԺ արտահերթում ընդունվեցին ներկայացված բոլոր օրինագծերը
Քաղաքական
12:30 12/07/2018
Հայաստան

ԱԺ արտահերթում ընդունվեցին ներկայացված բոլոր օրինագծերը

Ազգային ժողովը 78 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց նաև «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:

Աղբողջությամբ և միաձայն ընդունվեց նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց ամբողջությամբ՝ 78 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 79 կողմ ձայնով։

Վերջում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ աշխատանքի համար և հայտարարեց, որ անցնում են 30-օրյա իրենց արձակուրդին։

Placeholder
ԱԺ արտահերթում ընդունվեցին ներկայացված բոլոր օրինագծերը