Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով
Տնտեսություն
20:30 12/07/2018
ԼՂՀ

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

2018 թվականի հունվար-մայիս ամիսներին ԱՀ են այցելել 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ, նման թվեր է հրապարակել  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

Զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 102 տոկոսով կամ 4362-ով: Ընդ որում, զբոսաշրջիկների թիվն աճել է նաև առանձին ամիսների համեմատությամբ (180%, 225%, 19%, 14%, 146% կամ 396, 744, 99, 172, 2951 մարդ՝ համապատասխանաբար):

Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսաշրջային գործակալ:

Նույն ժամանակաշրջանում ստեղծվել են չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ (բոլորը՝ զբոսաշրջային տներ)՝ 11 հյուրանոցային համարով և 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:

Placeholder
Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով