Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Տնտեսություն
11:06 12/07/2018
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները զգալիորեն նվազել են:

Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI  նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 4,60%-ով՝  կազմելով  70,70 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 5,96%-ով՝ հասնելով բարելի համար 74,16  դոլարի:

Brent անպրանքանիշի նավթի գինը հուլիսի 26-ից ի վեր առաջին անգամ նվազել է 75 դոլարից:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են