«Ժամանակ». Պատրաստ են ցուցմունք տալ Քոչարյանի դեմ
Օրվա մամուլ
09:36 13/07/2018
Հայաստան

«Ժամանակ». Պատրաստ են ցուցմունք տալ Քոչարյանի դեմ

«Ժամանակ» թերթը գրում է․ « «Չնայած Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հավաստիացումներին, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստան վերադառնալու հարցում ոչ մի մտավախություն չունի, իրականում դրանք մտավախություններ չեն, այլ սարսափներ: Մեզ հայտնի են առնվազն մի քանի խոշոր գործարարների անուններ, որոնք պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքում նրա դեմ ցուցմունքներ տալ: Դրանք վերաբերում են անձամբ Քոչարյանի կողմից մարդկանց ունեզրկելուն և նրանց սեփականությանը տիրանալուն: Խոսքը ոչ միայն Երևանի կենտրոնում գտնվող բազմամիլիոնանոց շենքերի ու շինությունների, այլ բանկերի սնանկացման և դրանք սեփականացնելու մասին է: Բոլորը անհամբեր սպասում են Քոչարյանի վերադարձին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder
«Ժամանակ». Պատրաստ են ցուցմունք տալ Քոչարյանի դեմ