Johnson & Johnson-ին պարտավորեցրել են տուժած կանանց 4,7 միլիարդ դոլար վճարել
Առողջություն
13:00 13/07/2018
Աշխարհ

Johnson & Johnson-ին պարտավորեցրել են տուժած կանանց 4,7 միլիարդ դոլար վճարել

ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը Johnson & Johnson կորպորոցիային պարտավորեցրել է 22 կանանց 4,69 միլիարդ դոլար վճարել։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։

Այդ կանայք հայտարարել են, որ ընկերության արտադրանքն օգտագործելուց հետո իրենց մոտ քաղցկեղ է զարգացել։

Ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին դատարանի որոշումն անարդար են որակել։ Նրանք հավաստիացրել են, որ Johnson & Johnson-ի արտադրանքը քաղցկեղի չի հանգեցնում։ Ընկերությունը կբողոքարկի դատարանի որոշումը։

Այս տեղեկատվության հրապարակայնացումից հետո ընկերության ակցիաներն ընկել են 1,4 տոկոսով։

 

Placeholder
Johnson & Johnson-ին պարտավորեցրել են տուժած կանանց 4,7 միլիարդ դոլար վճարել