Հայաստանում աղի և շաքարավազի արտադրությունը կտրուկ նվազել է
Տնտեսություն
19:33 12/07/2018
Հայաստան

Հայաստանում աղի և շաքարավազի արտադրությունը կտրուկ նվազել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-մայիսին  35.7%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 8 206.6  տոննա: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ԱՎԾ-ից:

Համեմատության համար նշենք, որ 2017 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 12 768.4 տոննա աղ:

Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում նշված ժամանակահատվածում 59%-ով նվազել է նաև շաքարավազի արտադրության ծավալը: Եթե 2017թ-ի հունվար-մայիսին արտադրվել է 39, 020.0 տոննա շաքարավազ, ապա 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 16 հազար տոննա:

 

Placeholder
Հայաստանում աղի և շաքարավազի արտադրությունը կտրուկ նվազել է