101  տարեկանում մահացել է Ֆրենկ Սինատրայի առաջին կինը
Մշակույթ
11:12 14/07/2018
Աշխարհ

101 տարեկանում մահացել է Ֆրենկ Սինատրայի առաջին կինը

101 տարեկանում մահացել է աշխարհահռչակ երգիչ Ֆրենկ Սինատրայի առաջին կինը ՝ Նենսի Բարբատոն: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է նրանց դուստրը՝ Նենսի Սինատրան, գրում է Գազետա.ռու-ն:

«Այս երեկո մայրս հեռացավ մեզանից:  Նա իմ կյանքի օրհնությունն ու լույսն էր: Շնորհակալություն քեզ ամեն ինչի համար»,- գրել է երգչուհին:

Նենսի Բարբատոն և Ֆրենկ Սինատրան ամուսնացել են 1939 թ-ին: Նրանք ունեն երեք երեխա: Նենսի Սինատրան և Ֆրենկ Սինատրա կրտսերը երաժիշտներ են, Թինա Սինատրան՝ կինոպրոդյուսեր: 1949 թվականին նրանք ամուսնալուծվել են՝ կապված Սինատրայի և Ավա Գարդների սիրավեպի հետ:
Ավելի վաղ հայտնել էին, որ 92 տարեկանում մահացել է Ֆրենկ Սինատրայի չորրորդ կինը՝ Բարբարա Սինատրան:

 

Placeholder
101 տարեկանում մահացել է Ֆրենկ Սինատրայի առաջին կինը