Հայկական կոնյակի արտադրությունը նվազել է
Տնտեսություն
17:00 14/07/2018
Հայաստան

Հայկական կոնյակի արտադրությունը նվազել է

Հայաստանում 2018 թվականի հունվար-մայիսին կոնյակի արտադրությունը նվազել է 9.7%-ով։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հինգ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 10 մլն 581.8 հազար լիտր կոնյակ, իսկ 2017թ-ին նույն ժամանակահատվածում՝ 11 մլն 720.5  հազ. լիտր։

Հիշեցնենք, որ ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 30,010.6 հազար լիտր կոնյակ՝ 2016-ի համեմատ աճելով 39.4%-ով։ 2016թ-ին կոնյակի արտադրությունը կազմել է  21 մլն 529.2 հազ. լիտր,  2015թ-ին՝  16 մլն 947.6 հազար լիտր՝ 2014թ-ի համեմատ նվազելով 9.4%-ով։

 

Placeholder
Հայկական կոնյակի արտադրությունը նվազել է