Արմեն Սարգսյանը  հետևել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին
Քաղաքական
16:01 16/07/2018
Հայաստան

Արմեն Սարգսյանը հետևել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետևել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին:  ՀՀ նախագահի աշխատակազմից նաև հայտնում են, որ նա Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին: 

Հիշեցնենք, որ նա Մոսկվա մեկնել էր հուլիսի 13-ին: Երեկվա խաղն ավարտվեց Խորվաթիայի հավաքականի պարտությամբ, Ֆրանսիան դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:









Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:

Placeholder
Արմեն Սարգսյանը հետևել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին