Mastercard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը  շնորհվել է  Կոնվերս բանկին
Տնտեսություն
15:27 16/07/2018
Հայաստան

Mastercard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս բանկին

Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը: Հայտնում են Բանկից:

«Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի համար կարևորագույն գործընկերներից մեկի՝ Mastercard-ի կողմից շնորհված այս մրցանակը: Այն վկայում է Բանկի Թիմի կողմից  անկանխիկ գործարքների խթանման նպատակով մշակված և իրականացված մարքեթինգային ակցիաների բարձր արդյունավետության  մասին»,- նշել են Բանկում:

«Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում»  մրցանակը Կոնվերս Բանկին է  շնորհվել 2017-2018թթ Mastercard-ի  հետ համատեղ իրականացված «Վճարեք Mastercard-ով ընտանիքով և անցկացրեք Ամանորը Դուբայում» , ֆուտբոլային կարևորագույն իրադարձության՝  UEFA Չեմպիոնների Լիգայի խաղերի ընթացքում իրականացված «Հանդիպեք չեմպիոններին» երկարաժամկետ ակցիաների, ինչպես նաև այլ մարքեթինգային արշավների համար:
 

Placeholder
Mastercard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս բանկին