Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր ժամը 12:00-13:00-ն Կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանի վերջին հրաժեշտը, հուղարկավորությունը՝ Սովետաշենի քաղաքային գերեզմանատանը։ Այս մասին տեղեկացնում է Լուսիկ Ագուլեցու հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ Լուսիկ Ագուլեցին մահացել է հուլիսի 13-ին։
Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։