Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի ընտրանուն` աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ:
Նա 1998 թվականի լուսանկար է հրապարակել իր Ֆեյսբուքի էջում, որտեղ դեռ պատանի է, դեմքը ներկած է Ֆրանսիայի դրոշի գույներով։ Հիշեցնենք, որ ֆրանսիական ազգային թիմը նախորդ անգամ չեմպիոն էր հռչակվել 1998 թ.:
«Ճանաչեցի՞ք ինձ, վերադարձ 1998 թվական: Շնորհավորում եմ աշխարհի չեմպիոններին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը։