Իտալիայում Ռոնալդուի պատվին ուտեստ են անվանակոչել
Աշխարհում
17:39 17/07/2018
Աշխարհ

Իտալիայում Ռոնալդուի պատվին ուտեստ են անվանակոչել

Իտալացի ռեստորանատերն իր ռեստորանի ուտեստներից մեկն անվանակոչել է հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի պատվին, գրում է «Գազետա.ռու»-ն։

Այս մասին հաճախորդներին տեղեկացրել են ռեստորանի ինստագրամի էջում։ Իտալիայում այսպես են արձագանքել պորտուգալացու՝ «Յուվենտուս» տեղափոխվելու փաստին։

Աղանդերը, որն այժմ կկրի 33-ամյա հարձակվողի անունը, կազմված է խմորից և եփած կրեմից, մատուցվում է Մադեյրայի գինիով։ Սա այն կղզին է, որտեղ ծնվել է ֆուտբոլիստը։

 

Placeholder
Իտալիայում Ռոնալդուի պատվին ուտեստ են անվանակոչել