Շվարցենեգերը Թրամփին անվանել է Պուտինի «փոքրիկ երկրպագու»
Մշակույթ
13:03 17/07/2018
Աշխարհ

Շվարցենեգերը Թրամփին անվանել է Պուտինի «փոքրիկ երկրպագու»

Ամերիկացի դերասան Առնոլդ  Շվարցենեգերը Թվիթերում հրապարակել է տեսաուղերձ, որտեղ քննադատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Նախագահ Թրամփ, ես նոր դիտեցի ձեր ասուլիսը նախագահ Պուտինի հետ, դա ամոթալի էր։ Դուք կանգնած էիք այնտեղ ինչպես փոքրիկ չորացած մակարոն, ինչպես փոքրիկ երկրպագու»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Շվարցենեգերը։

Դերասանը նշել է, որ նա «սպասում» էր պահի, երբ Թրամփը կխնդրի Պուտինից ստորագրություն կամ համատեղ լուսանկար։ Նրա խոսքով, նախագահը Պուտինի հետ գագաթաժողովին «դավաճանել է երկրին»։

Պուտինն ու Թրամփը հանդիպել են հուլիսի 16-ին Հելսինկիում։

Placeholder
Շվարցենեգերը Թրամփին անվանել է Պուտինի «փոքրիկ երկրպագու»