Հարիսոն Ֆորդը հնարավոր է խաղա Ջեք Լոնդոնի վեպի հիման նկարահանվող ֆիլմում
Մշակույթ
10:47 18/07/2018
Աշխարհ

Հարիսոն Ֆորդը հնարավոր է խաղա Ջեք Լոնդոնի վեպի հիման նկարահանվող ֆիլմում

Ամերիկացի դերասան Հարիսոն Ֆրդը բանակցություններ է վարում ամերիկացի գրող Ջեք Լոնդոնի «Նախնիների կանչը» վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում խաղալու համար։

Գազետա.ռու-ն գրում է, որ  Variety-ի տվյալներով, եթե նկարահանաման վերաբերյալ ձեռք բերվի պայմանավործություն, ապա Ֆորդը խաղալու է ոսկու տենդի ժամանակաշրջանում ոսկի փնտրող Ջոն Տորնտոնի դերը։

Նշում է, որ ավելի վաղ Տորնտոնի դերը արդեն խաղացել է հոլիվուդյան դերասաններ Քլարկ Գեյբլը 1935 թվականին և Չարլտոն Հեսթոնը 1972 թվականին։

Հաղորդվում է, որ Լոնդոնի վեպի նկարահանումները հնարավոր է սկսվեն այս տարվա սեպտեմբերին։

Placeholder
Հարիսոն Ֆորդը հնարավոր է խաղա Ջեք Լոնդոնի վեպի հիման նկարահանվող ֆիլմում