Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց ՀՀ-ն տուգանքներ է վճարում. վարչապետ
Տնտեսություն
12:36 19/07/2018
Հայաստան

Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց ՀՀ-ն տուգանքներ է վճարում. վարչապետ

Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկվել, երբեմն կիսատ են մնացել, ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այս մասին կառավարության այսօրվա  նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ վարչապետը նշեց, որ այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում: «Այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք: Ես կխնդրեի, որ բոլոր նախարարներն իրենց նախարարությունների մասով պարզեն այսպիսի ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնեն ինձ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  մի քանի նախարարներ քննարկումների արդյունքում նման իրավիճակ հայտնաբերել են: 

«Այսինքն վարկային պայմանագիր է ստորագրվել, վարկի ծրագրի իրագործումը չի սկսվել, բայց Հայաստանը վճարումներ է անում: Կամ երկկողմ ու եռակողմ պայմանագիր է ստորագրվել, գործառույթների իրականացման պարտավորությունը մյուս կողմի վրա է, բայց իր  պարտավորությունները չի կատարում, ինչի հետևանքով ՀՀ-ն վճարում է տուգանքներ: Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ  է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ», - ընդգծեց  Նիկոլ Փաշինյանը:

Placeholder
Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց ՀՀ-ն տուգանքներ է վճարում. վարչապետ