«Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»
Մշակույթ
11:45 20/07/2018
Հայաստան

«Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվելու է «Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»։ Թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հուլիսի 26-ին կայանալիք համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին և մայրաքաղաք Երևանի 2800-ամյակին։

Համերգին մասնակցելու են «Երազանք» երգչախումբը (Էստոնիա),  «Աստղիկներ» երգչախումբը (ԱՄՆ), դաշնակահարուհի Սիոնա Առաքելյանը (Իրան),  Հայաստանից՝ սոպրան Լիլիթ Դավթյանը, դաշնակահարուհի Հասմիկ Հովսեփյանը,  «Հայ Մյուզիք» վոկալ անսամբլը, «Գառնի» վոկալը։ Ծրագրում հնչելու է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մուտքն ազատ է
 

Placeholder
«Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»