Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
Իրավունք
13:00 20/07/2018
Աշխարհ

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի դատարանի որոշմամբ՝  նախկին նախագահ Պակ Կին Հեն դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ պետական միջոցների  վատնման և կուսակացական գործունեությանը միջամտելու համար։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով yonhapnews.co.kr կայքին։

Հստակեցվում է, որ Պակ Կին Հեն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման Ազգային հետախուզական գործակալության բյուջեից միջոցներ ստանալու և երկու տարվա ազատազրկման իշխող կուսակցությունից ընտրություններին թեկնածուների առաջադրմանը ապօրինի մասնակցության համար։

Բացի այդ, նա պետք է 3,3 միլիարդ վոն  (3 միլիոն դոլար) տուգանք վճարի։

Պակ Կին Հեն ձերբակալվել է 2017-ի մարտի վերջին։ Նրան մեղադրանք է առաջադրվել 18 կետերով, այդ թվում՝ կոռուպցիայի, կաշառակերության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, ինչպես նաև պետական տեղեկատվության բացահայտման համար։

Ավելի վաղ նա դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար։
 

Placeholder
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման