Հորդանանի միակ հայկական վարժարանը փակում է իր դռները
Կրթություն, գիտություն
15:41 21/07/2018
Տարածաշրջան

Հորդանանի միակ հայկական վարժարանը փակում է իր դռները

Հորդանանի հայ համայնքն իր ամենադժվար պահն է ապրում՝ ազգային միակ հայկական դպրոցի փակման որոշում է կայացվել: Համայնքի անդամներից Մարալ Ներսիսյանը դա համարում է համայնքի գոյությունը վտանգող:

«Համայնքից դուրս մեր գոյությունն արդեն վտանգված է աննախադեպ խառն ամուսնություններով, միութենական խնդիրներով լի, իսկ հիմա առանց համայնքային հիմնասյուն դպրոցի, մեր փոքր հայ համայնքը արմատական սպառնալիքի ազդեցություն կրող իրողության առջև կգտնվի,  որի հեռանկարն արդեն մշուշոտ է»,-գրել է նա:

Նա ահազանգում է, որ աշակերթների թիվը տարեցտարի նվազում է, իսկ ամենազգալի հարվածը հասցվեց սիրիահայերի գաղթի հետևանքով:

Placeholder
Հորդանանի միակ հայկական վարժարանը փակում է իր դռները